ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ոչ միայն սահմանադրության, այլև ողջ հասարակության հարցն է»

«Ոչ միայն սահմանադրության, այլև ողջ հասարակության հարցն է»
03.11.2014 | 17:23

Երևանում ընթացող «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» երկօրյա սեմինարի ժամանակ irates.am-ը Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Թոմաս Մարկերտից հետաքրքրվեց, թե խորհրդարանական կառավարման մոդելը որքանով կարող է արդարացված լինել այն երկրներում, որտեղ կայացած չեն կուսակցությունները:

«Իհարկե, դա խնդիր է: Խորհրդարանական կառավարման համակարգ ունենալ մի երկրում, որտեղ կուսակցությունները հասու չեն այդ համակարգի համար: Բայց, մյուս կողմից, եթե դուք չունենաք խորհրդարանական կառավարման համակարգ, ապա կուսակցությունների համար խթաններ չեն ստեղծվի, որ նրանք կայանան: Այնպես որ՝ այդ առումով պետք է անվերջ սպասել, եթե ցանկանում եք ունենալ կատարյալ կուսակցություններ»,- ասաց պարոն Մարկերտը:
Թոմաս Մարկերտի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ Ֆրանսիան նախագահական համակարգ ունեցող երկիր է, սակայն դա չի խանգարում, որ նա լինի Եվրոպայի կայացած ժողովրդավարության հասած երկրներից մեկը:
«Արդյո՞ք դա չի նշանակում, որ խնդիրը ոչ թե կառավարման մոդելի, այլ անհատների, հասարակական ինստիտուտների գործունեությունն է»,-հարցրինք Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարին:
«Վենետիկի հանձնաժողովը երբևէ չի ասել, թե անհրաժեշտ է ունենալ խորհրդարանական կառավարման համակարգ, որպեսզի լինի իրական ժողովրդավարություն: Սա ոչ միայն քաղաքական համակարգի, ոչ միայն սահմանադրության, այլև ողջ հասարակության հարցն է: Նույն ֆրանսիական սահմանադրությունը խնդիրներ կառաջացնի մի հասարակությունում, որը չունի ժողովրդավարության այն ավանդույթները, որոնք կան Ֆրանսիայում: Եվ սա մի խնդիր է, որը կոչվում է համակեցության խնդիր: Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե ընտրված նախագահը ներկայացնի ոչ այն քաղաքական ուժը, որն ունի մեծամասնություն խորհրդարանում: Ֆրանսիային հաջողվել է խուսափել այս տեսակի իրավիճակներից շնորհիվ այն ժողովրդավարության մշակույթի, որը գոյություն ունի այդ երկրում: Բայց նորանկախ ժողովրդավարական երկրներում սա կարող է առաջացնել խնդիրներ»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 37577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ